Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պլանավորում Է մինչեւ 2015 թվականի կեսերը մի քանի հարյուր հազար պատվաստանյութ ստանալ Էբոլա տենդի վիրուսի դեմ օգտագործելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ առողջապահության համակարգերի եւ ինովացիաների հարցերով օգնական Մարի Պոլ Կինին:
«Մինչեւ 2015 թվականի առաջին կիսամյակի վերջը մենք կարող ենք ունենալ մի քանի հարյուր հազար դեղաչափ: Բայց դա չի նշանակում, որ դրանք իսկույն կտրամադրվեն բոլոր կարիքավորներին»,-ասել Է նա:
Կինիի խոսքով՝ ներկայում Էբոլայի դեմ համատարած պատվաստումներ չեն պլանավորվում մինչեւ 2015 թվականի հունիսը, սակայն ամեն ինչ կարող Է փոխվել ցանկացած պահի:
Կինին նշել Է, որ, երկու «առավել հեռանկարային» պատվաստանյութերից բացի, ներկայում աշխարհում գոյություն ունեն եւս հինգ համանման նմուշներ: Դրանց թեստավորումը կսկսվի 2015 թվականի սկզբին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: