Հայաստանի սկզբունքային մոտեցում ունի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ և դեմ է, որ հիմնախնդրի կարգավորումը դուրս բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից: Նման հայտարարությամբ հոկտեմբերի 24-ին հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ լիտվացի գործընկերոջ հետ հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ:

 

«ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որ ունի հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ: Ադրբեջանական կողմի փորձերը՝ տեղափոխել քննարկումը այլ ձևաչափի հարթակ, հայտնի են, և ցույց են տալիս, որ Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործըթնացը:

 

Ինքնանպատակ զեկույցների կազմումը, չեմ կարծում, որ կարող է նպաստավոր լինել բանակցային գործըթնացի առաջխաղացման համար. հակառակը՝ կրքեր կբորբոքի, մթնոլորտ կպղտորի: Ադրբեջանական կողմը շահագրգռված է, որ հունից հանի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,- շեշտեց Է դվարդ Նալբանդյանը: