Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի' հոկտեմբերի 24-ի հանրահավաքին մասնակցել է 14 հազար մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Երեկ երկոյան տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքը: ԲՀԿ, ՀԱԿ-ի և «Ժառանգության» առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, նախօրոք հայտարարվածի համաձայն, հանդես եկան ելույթներով:

 

Եռյակի նախորդ հանրահավաքին' հոկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության տվյալներով, մասնակցել էր 16 հազար մարդ: