Ձեզ ենք ներկայացնում 1999 թվականի հոկտեմբերի 30-ին' հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունից առաջ «Հայլուր»-ին տրած՝ Անահիտ Բախշյանի հարցազրույցը.

 

«Թեկուզ չափազանց խորն է վիշտս, բայց ուղեղս սթափ է, հավասարակշիռ եմ ավելի քան երբեք և ուզում եմ հայտարարել բոլոր զոհված, նահատակված քաղաքական գործիչների կանանց անունից (վստահ եմ նրանք ինձ հետ համաձայն են), որ հանրապետության նախագահից պահանջում ենք ոչ միայն այդ հինգի արարքի դատապարտելը, այլև նրանց հետևում կանգնած բոլոր այն մութ ուժերի հայտնաբերելու գործը, որոնք փորձում են մեր պետության հիմքերը սասանել:

 

Մենք պահանջում ենք, մենք հետամուտ ենք լինելու, թույլ չենք տալու այս պետության հիմքերը սասանեն՝ ոչ մեկին: Մենք միանում ենք բոլոր այն մարդկանց, այս հազարավոր սգավոր մարդկանց, որոնք այսօր եկել են ասելու, որ այս պետությունը թանկ է բոլորիս համար՝ բոլոր հայերի համար, որոնք ապրում են այստեղ և ամբողջ աշխարհի հայերի համար: Մենք թույլ չենք տա որևէ մեկին սասանել այս պետության հիմքերը: Հենց այս պահին եմ ես ասում, երբ իմ ամուսնու աճյունը դրված է Օպերայում և նա դեռ հուղարկավորված չէ»:

 

 

Լուսանկարը՝ PanArmenian.net-ի