Հալեպի նորանշանակ մարզպետ Մուհամմադ Մարուան Օլաբին երդում է տվել նախագահ Բաշար ալ Ասադի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրա հետ երդում են տվել նաև Լաթաքիայի և Իդլիբի մարզպետները: Երդման արարողությունից հետո նախագահ Ասադը առանձին ընդունել է մարզպետներին և հաջողություն մաղթել նրանց գործունեության մեջ:

 

Հալեպի մարզպետարանը ՄԱԿ-ի գրասենյակի, ինչպես նաև Սիրիայի կարմիր մահիկ կազմակերպության հետ համագործակցելով՝ մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպի արևմտյան և հյուսիսային գյուղերի բնակիչներին: 22 բեռնատարները տեղափոխել են տարբեր տեսակի մթերքներ, ծածկոցներ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

 

Մարզպետարանի աշխատակից Բերկդար Ռաշիդը նշել է, որ շարունակվում են աշխատանքները, որպեսզի Հալեպի բոլոր շրջաններին օգնություն տրամադրվի: