Արեւմուտքն «անխոհեմ եւ անսահմանորեն» ընդլայնում Է ՆԱՏՕ-ն՝ անվտանգության երաշխիքներ ընձեռելով սոսկ դաշինքի անդամներին, փոխանակ Եվրակազմակերպությանն օժտելու բոլորի անվտանգությունն ապահովելու իրավունքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի ն ախարար Սերգեյ Լավրովը:

 

«Փոխանակ ԵԱՀԿ-ն դարձնելու նորմալ կազմակերպություն, որն իսկապես դառնար անվտանգության կազմակերպություն՝ ապահովելով բոլորի անվտանգությունը, մեր արեւմտյան գործընկերները գնացին ՆԱՏՕ-ի անխոհեմ, անսահմանորեն ընդլայնելու ուղիով՝ ուղղակիորեն մեզ հայտարարելով, թե անվտանգության իրավական երաշխիքներ կարող են ստանալ սոսկ նրանք, ովքեր կանդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին»,- ասել Է Լավրովը Lifenews հեռուստաալիքի եթերում եւ «Իզվեստիա» թերթին:

 

Նա նշել Է, որ Եվրաանվտանգության վերաբերյալ պայմանագիր կնքելու Ռուսաստանի առաջարկությունը մերժվել Է, ինչպես որ մերժվել են Միասնական տնտեսական եւ հումանիտար տարածության հայեցակարգի մշակում սկսելու, մարդկանց տեղաշարժման արգելքները վերացնելու, Եվրամիությունում եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները ներդաշնակեցնելու առաջարկությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: