Մինսկում այս շաբաթ կանցկացվի խոշոր միջազգային խորհրդաժողով, որը նվիրված կլինի ահաբեկչության դեմ պայքարի հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 30-31-ին ՊԱԿ-ը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի բազայի վրա կանցկացնի միջազգային գիտագործնական խորհրդաժողով՝ նվիրված «Պետության, հանրային հատվածի եւ բիզնես-հանրակցության գործընկերությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում. անվտանգություն, համաձայնություն, փոխգործակցություն երկխոսության միջոցով» թեմային»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Այս համաժողովին կմասնակցեն ՀԱՊԿ-ի քարտուղարության, ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի, ԵԱՀԿ-ի պրոֆիլային ստորաբաժանումների եւ Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Բելգիայի, Ֆրանսիայի ու մի շարք այլ երկրների պետական մարմինների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Օրակարգում ընդգրկված են խաղաղության ու համաձայնության, միջմշակութային, ազգամիջյան եւ միջկրոնական երկխոսության հարցեր, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարում պետության եւ գործարար հանրակցության փոխգործակցության հրատապ խնդիրները, հակաահաբեկչական պաշտպանության մեթոդների եւ միջոցների կատարելագործումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: