Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Սանկտ-Պաուլիի» դեմ տեղի ուենցած հանդիպմանը:
«Գոհ եմ արդյունքից և թիմի՝ առաջին խաղակեսում ցուցադրած խաղից: Երկրորդ խաղակեսի խաղային որակից, սակայն, գոհ չեմ: Այնուամենայինիվ, «Բորուսիան» վերահսկում էր խաղը: Կարող էինք ավելի լավ խաղալ, սակայն կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ մեկ քայլ առաջ, այնուամենայնիվ, կատարեցինք», Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Նշենք, որ դորտմունդցիները հաղթել են 3:0 հաշվով: