«Թուրքիան ճիշտ ուղղությամբ՝ լուրջ քայլ է գործել Ռուսաստանի հանդեպ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է mk.ru-ն:
«Դա լուրջ քայլ է՝ ճիշտ ուղղությամբ: Այն անկասկած ուշադրության կարժանանա: Մենք այդ թեմայի զարգացումը կմեկնաբանենք՝ ըստ անհրաժեշտության և իրավիճակի իրական զարգացման,- ասել է նա:
Զախարովան այդպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակը, որում նա ափսոսանք է հայտնել ռուսական ինքնաթիռի միջադեպի համար և հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները: