10/15 ընտրատեղամաս մոտենալով՝ 82-ամյա Ռիմա տատիկը խնդրել է որեւէ մեկին օգնել իրեն:

Նրան է մոտեցել «Սոցիալական եւ տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի դիտորդը եւ փորձել օգնել, սակայն նրանց միացել է նաեւ հանձնաժողովի անդամներից Հայկ Չիլինգարյանը: 82-ամյա կինն աղմուկ է բարձրացրել՝ ասելով, որ վերջինս փորձում է օգտագործել իր ձայնը:

«Հետք»-ի հետ զրույցում Ռիմա տատիկը նշեց. «Ես ուզում էի ընտրել Րաֆֆիին, բայց ինքը փորձում էր իր ուզած տողում «պտիչկա» դնել: Հետո, երբ ես թույլ չտվեցի, ինձ մոտ եկավ մեկ այլ դիտորդ, օգնեց իմ ուզած տեղը քվեարկել: Երբ այդ աղջիկը բարձրաձայն կարդաց տողերը ու ցույց տվեց՝ որը որտեղ է, ես հասկացա, որ հանձնաժողովի այդ տղան փորձում էր հանրապետականին ընտրել իմ փոխարեն»,- ասում է 82-ամյա կինը: