Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Արդեն տևական ժամանակ է, ինչ ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի բռնությունների արդյունքում տուժում կամ վնասվում են լրագրողներ Անի Գևորգյանը, Մերի Մանուկյանը, Սյուզի Բադոյանը և Նարե Գնունին:

Մի վերջին անգամ համակարգի պարագլուխներին կոչ եմ անում, «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել և հատկապես հեռու մնալ պրոֆեսիոնալ ու բարեխիղճ լրագրողներից. նման լրագրողները անպաշտպան չեն, ես նրանց բոլորի կողքին կանգնած եմ:

Հ.Գ. Նույնը վերաբերում է նաև լրագրողներ Անի Ներկարարյանին և Հասմիկ Առաքելյանին:

Շնորհակալություն»