www.tert.am Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի պատրաստակամությանը։ Ըստ նրա՝ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի հետ գործընկերությունը: Հմայակ Հովհաննիսյանը նաև կարծում է, որ Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու տարբերակ կառաջարկի, քանի այս համագործակցության մեջ հենց ԵՄ-ն է շահագրգռված։


- Պարոն Հովհաննիսյան, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին, և փաստորեն այս կառույցին անդամակցության մասով կատարվեց այն, ինչը Ձեզ պետք է որ շատ գոհացնի …

 

-Նախ ասեմ, որ պետք է մի շարք պաշտոնյաներ հրաժարականներ տան՝ ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչներ, Շավարշ Քոչարյանը, ինչպես նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով դեռ երեկ ասում էր, որ Հայաստանն անպայման նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

 

Ասեմ, որ Եվրամիությունը նմանվում է Խորհրդային Միությանը. ի՞նչ է նշանակում՝ 28 պետությունից բաղկացած պետություն: Մենք 15 պետությունից բաղկացած մի միության մեջ էինք մտնում, և այնտեղ շատ նեղ էր և շատ անհարմար: Իսկ պետությունները բաժանվել էին երեք «սորտերի»: Մեկ «սորտի» պետությունները նրանք էին, որոնց ղեկավարները քաղբյուրոյի անդամ էին, մեկ այլ «սորտինը», որոնց ղեկավարները անդամության թեկնածու էին քաղբյուրոյի, և երրորդ «սորտի», որի մեջ մտնում էր Հայաստանը: Հիմա նույնը այսօրվա ԵՄ-ում է, որտեղ արդեն վեց «սորտի» երկիր կա:

 

Շարունակությունը` այստեղ