«Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» երիտասարդական հասարակական կազմակերպությունը չի ողջունում ֆեմինիստուհիների գործունեությունը Հայաստանում: Հայ կին և կին հասկացությունների միջև գոյություն ունի հսկայական տարբերություն, անջրպետ, նույնսիկ՝ հակամարտություն:

Կանացի երջանկությունը, կանացի հոգու ու մարմնի պահանջները հայ հասարակության համար երբևէ չեն եղել ուսումնասիրության, քննության կամ գոնե հետաքրքրության առարկա: Ընդհանրապես, կնոջ նկատմամբ վերաբերմունքով որոշվում է յուրաքանչյուր մշակույթի և քաղաքակրթության մակարդակը: Այդպես և կնոջ հոգու կառուցվածքն ու բնույթը բացահայտող գրականությունն ու արվեստն են իրական արվեստ: Հայ կինը անկասկած տարբերվում է իր հատկանիշներով ու արժեքներով: Հայ կնոջ կերպարը ի սկզբանե ստեղցվել է բարոյականության ու կանացիության հիմքի վրա: Տարբեր մարդկանց գրառումներում տարբեր հոմանիշներ տրվեցին, բոլորն էլ համպատասխանում են հայ կնոջ կերպարին: ԱՌԱՔԻՆԻ ՀԱՅ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է:

Իսկ, ինչ կատարում են այժմ ֆեմինիստուհիները, դա ուղղակի կարելի է բնութագրել մի արտահայտությամբ «Արգելված պտուղը քաղցր է»: Ներկայիս կյանքի տեմպը չափից դուրս արագ է: Ֆեմինիստուհիները չդիմանալով ժամանակի հետ եկող Արևմտյան գրանտների անսահման հիացմունքին, ի վերջո տեղի են տալիս և մոռանալով այն արժեքները, որոնք ստեղծվում են հայ ընտանիքում, տրվում են գրանտներին:

Պատմության փաստացի ապացույցներով, եթե չլիներ ՀԱՅԿԱԿԱՆ Ընտանիքը, ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ և ՀԱՅ ԿՆՈՋ անփոխարինելի, հայեցի ապրելակերպը, ՀԱՅ ազգը որպես այդպիսին գոյություն չէր ունենա: Հայ կնոջ մեջ ուղղակի անկարելի է չտեսնել ՄԱՅՐՈՒԹՅԱՆ մարմնավորումը:Հայաստանում կանանց իրավունքները ֆեմինիստուհիները չէ, որ պետք է պաշտպանեն, քանի որ կանայք ավելի քան պաշտպանված են և հարգանք են վայելում հասարակության կողմից, ինչպես նաև իրենց ընտանիքներում, ամուսինների կողմից: Բացառություններ միշտ էլ լինում են, սակայն պետք չէ դա ընդունել, որպես ազգի նոր դիմագիծ: