Նորածինների խնամքի պարագաները պետք է լինեն միայն ջուրն ու օճառը. հակամիկրոբային գելերն ու թաց անձեռոցիկները վտանգավոր են նրա առողջության համար: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին:

 

Միաժամանակ՝ նշվում է, որ միկրոբների հետ շփումն ամբողջությամբ սահմանափակելու նպատակով տանը ստերիլ միջավայր ստեղծելու փորձերը հանգեցնում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ ալերգիան, ասթման և այլ իմունային հիվանդությունները:

 

Նորածնի կյանքում առաջին երկու շաբաթը չափազանց կարևոր է իմունիտետի ձևավորման համար: Մանկական օգանիզմին անհրաժեշտ է հարաբերվել պաթոգենների հետ, որպեսզի արդյունքում ինքնապաշտպանություն և վերահսկում ձևավորվի:

 

Թագավորական քոլեջի մանկաբարձության բաժնի մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել հիգիենայի հիմնական կանոնները՝ ձեռքերը լվանալ տակդիրները փոխելուց առաջ և հետո, հագուստը լվանալ համապատասխան ջերմաստիճանի տակ, փոքրիկներին պաշտպանել կենդանիներից և վարակակիր հիվանդներից, սակայն՝ առանց մոլեռանդության: