Սպիտակ տունն անօրինական է համարում Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունների ընտրությունները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մարկ Ստրոխին:

 

«Այս «ընտրությունների» անցկացումը հակասում է Ուկրաինայի Սահմանդրությանը և օրենքներին, ինչպես նաև սեպտեմբերի 5-ի մինսկյան պայմանագրին։ ԱՄՆ-ն չի ընդունում ոչ մի արդյունք, որը հայտարարվել է այդ, այսպես կոչված, «ընտրություններից» հետո, և մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին անել նույնը»,- ասել է Ստրոխը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունն Ուկրաինայի խաղաղության ճանապարհին խոչընդոտ է համարում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունները: