ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, սակայն վերջնական որոշումը կախված է բրիտանական ժողովրդից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը:

 

Էրնեսթը խոստովանել է, որ հանրաքվեի արդյունքները կարևոր են ԱՄՆ-ի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետևելու է արդյունքներին:

 

ԵՄ անդամակցության հանրաքվեն Մեծ Բրիտանիայում կանցկացվի հունիսի 23-ին: