Եռօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Նոյեմբերի 3-ին Վրաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահները կանցկացնեն բանակցություններ, ինչից հետո համատեղ հայտարարություն կանեն մամուլի համար: Այսօր ծրագրված է նաեւ Ջեմիլ Չիչեկի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Նոյեմբերի 4-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահը կուղեւորվի Բաթում, որտեղ հանդիպում կունենա Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ: