Նիգերիայի կենտրոնական մասում զինված խմբավորումը հարձակում է գործել բանտի վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ոստիկանության ներկայացուցիչ Էմմանուէլ Օժուկվույին:

 

Բանտի տարածք ներթափանցելու համար հարձակվոողները պայթուցիկ են օգտագործել: Արդյունքում' իրավապահ մարմինների տվյալներով՝ 50 կալանավորներին հաջողվել է փախուստի դիմել:

 

2012 թ-ին բանտի վրա հարձակվել են «Բոքո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինները, ովքեր փորձել են ազատ արձակել իրենց համախոհներին: