Հոկտեմբեր ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում ծնվել է 310 երեխա, կամ՝ հինգով պակաս նախորդ տարվա նույն ամսում գրանցված ծնունդներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնից' ծնունդների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանն է, ուր 2013 թվականի հոկտեմբերի 162 ծնունդների դիմաց այս տարվա նույն ամսում ծնվել է 172 երեխա: Գավառի տարածաշրջանում այս տարվա հոկտեմբերին ծնվել է 68, Սեւանի տարածաշրջանում' 34, Վարդենիսի տարածաշրջանում' 31, Ճամբարակի տարածաշրջանում' 5 երեխա:
Նախորդ տարվա համեմատ հոկտեմբեր ամսին ծնունդների աճ գրանցվել է Մարտունու եւ Վարդենիսի, նվազում' ճամբարակի, Սեւանի եւ Գավառի տարածաշրջաններում:
Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում գրանցվել է նաեւկեսարյան հատումով 35 ծնունդ:
Խոսրով Խլղաթյան