Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ «Իսլամական պետությունն» ազատ է արձակել 93 սիրիացի քրդերի, որոնց առևանգել էր փետրվարին, Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքից Թուրքիայի սահմանով Իրաքյան Քրդստան տանող ճանապարհին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը նրանց առևանգել էր այն պատճառով, որ սիրիացի քրդերը «Քրդական ժողովրդակավարական միություն» կուսակցությունից են և գործում են ԻՊ-ի դեմ: Ազատ արձակման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Նաև տեղեկություններ կան, որ կազմակերպությունն ազատ է արձակել բոլորին' բացառությամբ 6 հոգու, ովքեր մեղադրվում են գողության մեջ, և ԻՊ-ն պատրաստվում է անդահմահատել նրանց աջ ձեռքը:

 

Ազատ արձակված քրդերից 53-ը մեկնել են Թուրքիա, 40-ի գտնվելու մասին տեղեկություններ չկան:

Կենտրոնի տեղեկացմամբ' 70 քրդեր շարունակում են գերի մնալ ԻՊ-ի մոտ:

 

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է' պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ: