Բրիտանացիների գրեթե կեսն այն կարծիքին է, որ Համացանցից օգտվելու հնարավորությունն ավելի կարեւոր Է, քան ընտանիքի անդամների հետ շփվելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Evening Standart-ին: Հարցման տվյալների համաձայն, որն անցկացրել Է Opinium Research ընկերությունը, հարցվածների 48 տոկոսը պատրաստ Է հանուն Համացանցի հրաժ արվել սիրելիների հետ հանդիպումից, իսկ յուրաքանչյուր ութերորդը (12 տոկոս) կարող է առանց կերակրի ավելի երկար դիմանալ, քան առանց սոցիալական ցանցերի:
Համացանցից օգտվելու պահանջմունքը հարցվածների կողմից նշվել Է որպես կյանքի գլխավոր գերակայություն՝ առաջ անցնելով նույնիսկ անձնական հիգիենայի հետ կապված պահանջմունքներից: Բրիտանացիներից շատերի համար սմարթֆոնի առկայությունն անհամեմատ ավելի կարեւոր է տանը լվացքի մեքենա ունենալուց:
Այդ տվյալների կապակցությամբ ընտանեկան հարաբերությունների խորհրդատվության Relate ծառայությունից խորհրդական Դենիզ Նոուլզը նշել է, որ Համացանցը եւ սոցիալական ցանցերը կարող են խոչընդոտ դառնալ մերձավորների հետ շփման համար, ուստի ընտանիքի անդամները պետք Է խելամտորեն բաշխեն սմարթֆոններն ու պլանշետներն օգտագործելու ժամանակը:
Հարցմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի 2003 չափահաս քաղաքացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: