Այս երկրում հայրենիքը սիրելը, ազատության համար համար պայքարելը, սեփական իրավունքները պահանջելը ամենածանր հանցագործությունն են, իսկ այդ պայքարը տանողներն էլ իշխանության աչքին ամենավտանգավոր հանցագործները: Ստախոսությունը, ստորաքարշությունը, երկերեսանիութունը պաշտոն ստանալու համար հաստատված չափանիշներ են: Եթե այդպես չլիներ' կրթված, բարձր ինտելեկտով, ինքնազոհ մարդիկ չէին լինի բանտում, իսկ հայրենիքի սիրո մասին պատկերացումից զուրկ երը, երկու ավանակի գարին բաժանելու կարողություն չունեցողներն էլ պաշտոն չէին զբաղեցնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթում տպագրված' «Ինչու է այս երկրում ապրելը դժվար» հոդվածում գրում է երիտասարդ ադրբեջանցի Էլչին Ահմեդլին:
Ադրբեջանցի երիտասարդը գրում է, որ իր համար դժվար է մի երկրում միասին ապրել միլիոնատեր չինովնիկների, շվայտ կյանք վարող, շքեղ վիլլաներով, թանկարժեք ավտոմեքենաներով սոցիալական կայքերում գլուխ գովող, սեփական ագահությունը ժողովրդի աչքը խոթող մարդկանց հետ:
«Դժվար է նաեւ նրանով, որ այդ շփացածությունը տեղի է ունենում նավթի եւ փողերի սուլթանություն հանդիսացող մի երկրում, որտեղ աղքատության մեջ գտնվող ղարաբաղյան պատերազմի հաշմանդամն ու ուսուցչիչը ստիպված են զբաղվել մուրացկանությամբ»,-գրում է նա:
Էլչին Ահմեդլին դժգոհում է, որ Ադրբեջանի ժողովրդին պատկանող բնական հարստությունների արտահանումից ձեռք բերվող միլիոնները ծառայում են ոչ թե քաղաքացու բարեկեցությունը բարձրացնելու գործին, այլ հոսում են տարիներ շարունակ ժողովրդի փողերը գողացող, մարդկանց իրավունքները ոտնահարող ագահ չինովնիկների բանակի գրպանները:
Երիտասարդը գտնում է, որ արյունը կաշառքով թունավորած մարդիկ չեն կարող ծառայել քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց խնդիրներով:
«Ադրբեջանի չինովնիկին հետաքրքրողը ոչ թե մարդկանց ինչպես ապրելն է, այլ բյուջեից հատկացված միլիոնները յուրացնելու ձեւերը սովորելը: Գողությունը, ձեռնաքաշությունը դրանց գլխավոր մարդկային որակներն են: Այդ մարդիկ երբեք չեն կարող ծառայել ժողովրդին, ազգին: Նրանցից ինչ-որ բան սպասելը նույնքան միամտություն է, ինչքան Իլհամ Ալիեւի' դեմոկրատական ճանապարհով նախագահ ընտրվելուն հավատալը:
Չինովնիկները ոչ միայն չեն լուծում ժողովրդի խնդիրները, նրանք անգամ չեն էլ հետաքրքրվում դրանցով: Հակառակը' աչքները տնկել են մադկանց ձեռքում եղած ամեն ինչի վրա: Դրանք կշտանալու միտք չունեն, ընդհանրապես չգիտեն ինչ է կշտանալը: Չեն կարողանում ապրել առանց կաշառակերության: Պաշտոնի գալու համար կաշառք տվող մարդուց այլ բան չի կարելի սպասել», -գրում է Էլչին Ահմեդլին: