Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը BMW մակնիշի 35 MT 464 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթի Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել է բետոնե պատին, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել պահակետի դիմաց:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոը տեղում մահացել է., իսկ վարորդ Հ. Գևորգյանը վթարից 2 ժամ անց դեպքի վայրում հայտնեց, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր հրավիրեցին 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն:

Լրացուցիչ ժամանել են նաև թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները, որոնց շնորհիվ BMW -ի վարորդը չկարողացավ վթարի վայրից ճողոպրել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

shamshyan.com-ը  հայտնում է նաև, որ BMW ի վարորդ Հ. Գրիգորյանն ու վթարի հետևանքով մահացած նրա ուղևորը, ում անունը Մխո է, Արարատի մարզում ծանր հանցագործություն են կատարել. իրենց ավտոմեքենան են նստեցրել Գորիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Կորյուն Շավունցին, ով, ըստ տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի է և վերադառնալիս է եղել Հայաստան: 

Արդեն Արարատի մարզում Կ. Շավունցին հարվածելով՝ իջեցրել են ավտոմեքենայից ու նրա ապրանքները հափշտակելով՝ դիմել են փախուստի:

Ու արդեն Նորագավիթում տեղի է ունենում ողբերգական վթարը: Նշված հանցագոծության փաստով էլ Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

BMW -ի վարորդ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանն է