Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թիվ 3-րդ մանկական հիվանադանոց են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։

Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։

 

Մանրամասները՝ կարդացեք Shamshyan.com կայքում: