Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որոշում Է ընդունել պաշտոնաթող անել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի բոլոր տեղակալներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հաղորդել Է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Վարչապետն ստորագրել Է Իրակլի Գեգեչկորիի, Ալեքսի Բատիաշվիլիի, Վառլամ Ավալիանիի, Միխայիլ Դարչիաշվիլիի եւ Թամար Կարոսանիձեի պաշտոնանկության հրամանագրերը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալներն իրենք են մտադիր Ալասանիայի պաշտոնաթողությունից հետո հեռանալ ռազմական գերատեսչությունից, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: