Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի քաղաքական ուժերին եւ հասարակայնությանը կոչ Է արել սպասել Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննության վերաբերյալ դատախազության պաշտոնական եզրակացությանը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործում հարկավոր չեն ավելորդ շահարկումներ»,- լրագրողներին հայտարարել Է Ղարիբաշվիլին: Նա այսպես Է մեկնաբանել Զուրաբ Ժվանիայի եւ նրա հետ զոհված Ռաուլ Յուսուպովի դիակների մի շարք լուսանկարների տարածումը սոցիալական ցանցերում: Դիակների լուսանկարներում նկատելի են դրանց զանազան վնասվածքներ:
«Երկար տարիներ հասարակության մեջ գոյություն ուներ այն կարծիքը, թե Ժվանիան իրականում մահացել Է շատ կասկածելի հանգամանքներում: Այս թեմայով շահարկումները շարունակվում են: Կատարվում Է ինտենսիվ հետաքննություն, եւ այս կադրերի տարածումից հետո, կարծում եմ՝ գործընթացը կարագանա: Դատախազությունը կշարունակի ակտիվ աշխատել, եւ շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ինչ Է տեղի ունեցել: Որպես շարքային քաղաքացի կարող եմ ասել մի բան. գործում շատ կասկածելի հանգամանքներ կան, դա երեւում Է նաեւ անզեն աչքով»,- ասել Է Ղարիբաշվիլին: