Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ստվերի դեմ պայքարն արդյունավետ է համարում: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ստվերի դեմ արդյունավետ պայքարի մասին խոսել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ կոչ անելով հիմք ընդունել փոխնախարարի տվյալները , այլ ոչ թե այն քաղաքական ուժերին, որոնք չեն ցանկանում, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի:
«Ստվերի դեմ պայքարն արդյունավետ է ընթանում, իսկ ես՝ որպես վարչապետ, քաղաքական ուժերին միշտ հորդորել եմ, առաջարկել եմ, որպեսզի մենք միասնական ուժերով լծվենք մեր տնտեսության զարգացման գործին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ եթե քաղաքական ուժերը չեն ցանկանում կառավարությանն օգնել այդ հարցում, ապա ինքն իր թիմի հետ միասին անելու է դա: