ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն անհույս է համարում Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե չի բացառվում, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ դառնա: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Մամեդյարովի խոսքերը: «Ոչ մի կերպ չեմ գնահատում նրա հայտարարությունը, այն համարում եմ անհույս»,- ասաց Արցախի վարչապետը:
Անդրադառնալով ԼՂՀ անվտանգությանը՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ բարձր է գնահատում երկրի անվտանգության մակարդակը: Արցախի վարչապետը բարձր գնահատեց նաև Հայաստանի հետ համագործակցության մակարդակը՝ շեշտելով դրա կարևորությունը: