Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի զարմանա, եթե չդառնա տարվա լավագույն ֆուտբոլիստ: Միաժամանակ Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղացողը նշել է, որ «Ոսկե գնդակն» իր համար կպչուն միտք չէ: Այս մասին հայտնում է championat.com-ը:
«Ես չեմ ուզում զբաղվել հռետորաբանությամբ: Ամեն ինչ լավ է, ես գոլեր եմ խփում և դաշտում իմ խոսքն եմ ասում: Բայց այսքան տարիներից հետո ֆուտբոլում ինձ այլևս ոչինչ չի զարմացնում: Ես լավ մարզավիճակում եմ ինչպես անհատական խաղում, այնպես էլ թիմակիցների հետ համագործակցության հարցում: Կցանկանայի «Ոսկե գնդակը» երրորդ անգամ նվաճել, բայց կառչած չեմ այդ մտքից»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Ռոնալդուին է հանձնվել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ որպես 2013/14 մրցաշրջանի լավագույն ռմբարկու: