Ով վաստակել է տիտղոսներ, նա էլ արժանանում է «Ոսկե գնդակին»: Այս մասին ասել է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ հավելելով, որ 2016 թ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պայքարում Լիոնել Մեսսին ֆավորիտ է:

«Չեմ կարող ասել, որ Մեսսիի հետ լավ ընկերներ ենք, բայց մենք հարգում ենք միմյանց: Եթե անկեղծ, ապա վստահ եմ, որ այս տարի «Ոսկե գնդակին» կարժանանա Մեսսին: Նա հաղթել է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում, իսկ ում մոտ տիտղոսներն են, նա էլ արժանանում է «Ոսկե գնդակին»,- Ռոնալդուի խոսքը մեջ է բերում Goal.com-ը:

«Ոսկե գնդակի» հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա 2016 թվականի հունվարի 11-ին: