ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ»-2015 մրցանակի 23 հավակնորդների անունները:

Ցանկում ամենաշատը ներկայացուցիչն ունի «Բարսելոնան»՝ 6: «Ռեալն» ու «Բավարիան» ունեն հինգական ներկայացուցիչ:

Նոյեմբերի 30-ին մրցանակի հավակնորդներից կընտրվեն լավագույն երեքը, իսկ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա 2016թ-ի հունվարի 11-ին, Ցյուրիխում:

Մրցանակի 23 հավակնորդները.

Սերխիո Ագուերո (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»), Յայա Տուրի (Կոտ դ'Իվուար, «Մանչեսթեր Սիթի»), Քարիմ Բենզեման (Ֆրանսիա, «Ռեալ» Մադրիդ), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ» Մադրիդ), Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ» Մադրիդ), Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ» Մադրիդ), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա, «Ռեալ» Մադրիդ), Քևին Դե Բրույնե (Բելգիա, «Վոլֆսբուրգ»/«Մանչեսթեր Սիթի»), Էդեն Ազար (Բելգիա «Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեյցարիա, ՊՍԺ), Անդրես Ինյեստա (Իսպանիա «Բարսելոնա»), Խավիեր Մասկերանո, Լիոնել Մեսսի (երկուսն էլ՝ Արգենտինա, «Բարսելոնա»), Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»), Նեյմար (Բրազիլիա, «Բարսելոնա»), Իվան Ռակիտիչ (Խորվաթիա, «Բարսելոնա»), Թոմաս Մյուլեր, Մանուել Նոյեր (երկուսն էլ՝ Գերմանիա, «Բավարիա» Մյունխեն), Արյեն Ռոբեն (Հոլանդիա, «Բավարիա» Մյունխեն), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բավարիա» Մյունխեն) Պոլ Պոգբա (Ֆրանիա, «Յուվենտուս»), Ալեքսիս Սանչես (Չիլի, «Արսենալ») Արթուրո Վիդալ (Չիլի, «Յուվենտուս»/«Բավարիա» Մյունխեն):