Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի ընտրանու կրած պարտությունից հետո, նշել է, որ իրենք պատվով են կրում Արգենտինայի դրոշը:
«Մենք պատվով ենք կրում Արգենտինայի դրոշը, թող բոլորն այդ մասին իմանան: Գերմանիան հաղթեց՝ մեր հավաքականի պաշտպանների անհամաձայնեցված խաղի պատճառով, սակայն նրանք ոչ մի դեպքում չէին գերազանցում արգենտինացիներին»,- նշել է Մարադոնան:
Անդրադառնալով Լիոնել Մեսսիին առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչելուն՝ նախկին ֆուտբոլիստը հավելել է.
«Մարկետինգով զբաղվող մարդիկ Լեոյին ցանկանում են նվիրել այն, ինչին նա արժանի չէ: Այնպիսի տպավորություն կար, որ նա նույնիսկ չի ցանկանում գնալ և վերցնել «Ոսկե գնդակը»: Լավագույնը համարում եմ Խամես Ռոդրիգեսին»,-