«Իսլամական պետությանը» հաղթելու համար հիմնական նախապայմանն Իրաքի կրոնական տարաձայնությունների ու «աղանդավորական կանոնների» հաղթահարումն է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինին:

 

Նրա հայտարարել է, որ ամեն ինչ ապարդյուն կլինի, եթե իրաքյան ղեկավարությունը չկարողանա միավորվել՝ ներառյալ սուննիներն ու քրդերը, անկախ այն հանգամանքից, թե ինչ քանակությամբ զորք կունենան:

 

Գեներալի խոսքով՝ հենց իրաքյան կառավարության վերաբերմունքը սուննիների հանդեպ խնդիրների լուծման բանալին կարող է լինել: