
Ազգային ժողովում ՀՀ 20145թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներն ունեցել են ընդգծված առանձնահատկություն: Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Այդ առանձնահատկությունն այն էր, որ պատգամավորների հարցադրումները վերաբերում էին բյուջեի ընդգծված ծրագրային թեմատիկային, որովհետև տարիներ շարունակ մեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում բյուջեն ծրագրային ձևաչափի վերածելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Նա ընդգծեց, որ սա չափազանց կարևոր ձևաչափ է, որովհետև այդ գործընթացի ավարտին Հայաստանը կունենա պետական միջոցների արդյունավետության շատ ավելի բարձր մակարդակ, էապես կնվազեն չարաշահումների հնարավորությունները, ինչի մասին է վկայում բոլոր այն երկրների փոչձը, որոնք անցել են ծրագրային բյուջետավորման ճանապարհով: «Այս տեսանկյունից Ազգային ժողովը բյուջեի նախագծի նախնական քննարկումների նախաշեմին երեք շատ կարևոր քայլ կատարեց: Օգտվելով Գերմանիայի և Միացյալ Նահանգների աջակցությունից՝ նախ մենք քննարկումներ ծավալեցինք Ազգային ժողովի մ շտական հանձնաժողովների հետ՝ ներկայացնելով ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունները, թե ինչպիսի խնդիրներ կան ծրագրային բյուջետավորման առումով, թե ինչպիսի ճանապարհներ կան դրանց լուծման ուղղությամբ: Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ երկու երկրներից կներգրավվեն փորձագետներ, և խորհրդարանական հանձնաժողովներն իրենց նախարարությունների հետ կընտրեն մեկական ծրագիր, որոնց հետ կապված աշխատանքների արդյունքում այդ ծրագրերը ծրագրային բյուջետավորման առումով կբերվեն իդեալական տեսքի»,- ընդգծեց Մինասյան ը:
Նա նկատեց, որ կառավարությունն այս ուղղությամբ իրականացրել է բավականին լուրջ աշխատանքներ, ինչի արդյունքում ՀՀ պետբյուջեն արդեն բաղկացած է 175 ծրագրերից: «Եթե մենք յուրաքանչյուր կես տարին մեկ մեր հանձնաժողովների և նախարարությունների ջանքերով մեկական ծրագիր բերենք իդեալական տեսքի ծրագրային բյուջետավորման առումով, ապա մոտ ապագայում մեր բոլոր ծրագրերը 100 տոկոսով կհամապատասխանեն ծրագրային բյուջետավորման պահանջներին»,- վստահեցրեց Գագիկ Մինասյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ ջանքերի արդյունքում հրապարակվել են նաև գրքույկներ, որոնցում շատ մատչելի բացատրվում է, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագրային բյուջետավորումը: Գագիկ Մինասյանը սա ևս շատ կարևոր քայլ է համարում, քանի որ այդ գրքույկները շատ մատչելի են և հատուկ մասնագիտական գիտելիքներ չեն պահանջում՝ հասկանալու համար ծրագրային բյուջետավորման էությունը: «Այս գրքույկի հետ կապված մենք շատ դրական արձագանքներ ենք ստացել: Այն չափազանց հանրամատչելի է: Դպրոցն ավարտած ցանկացած մարդ կարող է կարդալ և հասկանաÕ ¬ այն բոլոր սկզբունքները, որոնք դրված են ծրագրային բյուջետավորման հիմքում»,- ընդգծեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ տեղեկացնելով, որ այս ամսվա վերջում կհրապարակվի նաև երկրորդ գրքույկը, որն ավելի մասնագիտական է լինելու:
Երրորդ կարևոր առանձնահատկությունը Գագիկ Մինասյանը համարում է այն հանգամանքը, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել բյուջետային գրասենյակի ստեղծման մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը էապես կբարձրացնի պատգամավորների, հանձնաժողովների և խմբակցությունների՝ բյուջեի հետ կապված տեղեկացվածության մակարդակը, թույլ կտա, որ պատգամավորների հարցադրումները լինեն ավելի մասնագիտական: Գագիկ Մինասյանը վստահություն հայտնեց, որ վերը նշված երեք ուղղություններով կատարված աշխատանքներն էապես պայմանավորեցին պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների որակը՝ հավելելով, որ եթե այս քննարկումները համեմատենք նախորդ քննարկումների հետ, ակնհայտորեն կարող ենք ասել, որ այս անգամ այդ քննարկումներն ավելի մասնագիտական էին, և պատասխանները գտնվում էին հենց ծրագրային բյուջետավորման դաշտում: