18-ամյա դեռահաս Կոդի Մետցկեր-Մեդսեննը չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Լոգան քաղաքի դատարանում խոստովանել է, որ սպանել է 5-ամյա խորթ եղբորը՝ Դոմինիկ Էլկինսին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Կոդին ասել է, որ իրեն թվացել է, թե եղբայրը գոբլին է (չար ոգի):

 

Ողբերեգությունը տեղի է ունեցել 2013-ի օգոստոսին, երբ երկուսն էլ խաղալիս են եղել իրենց տան ետնաբակում։ Կոդին վերցրել է աղյուսի կտորը և սկսել հարվածել եղբորը, որից հետո նրան խեղդամահ է արել գետում։

 

Դատարանում Կոդին պատմել է, որ շատ հաճախ է հայտնվում երևակայական աշխարհում և հալյուցինացիաներ է ունենում՝ Skylanders տեսախաղը խաղալուց հետո: Հանցագործության պահին նա վստահ է եղել, որ սպանում է ոչ թե իր եղբորը, այլ «զզվելի կանաչ գոբլինին»։

 

Դեռահասի մայրն ասել է, որ հղիության ընթացքում թմրանյութեր է օգտագործել, իսկ ծնվելուց հետո Կոդին շատ երևակայական ընկերներ է ունեցել: