Մայիսի 13-ին, ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է։

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է նշված տան բնակիչ, 1987 թ. ծնված Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։

 

Պարզվել է, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել Համլետ Արմենակյանին և 1990 թ. ծնված Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է։

 

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է կատարողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան միջոցառումներ։

 

Կատարվում է նախաքննություն։