Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը քննադատել է Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային քաղաքականությունը: Ըստ նրա՝ Յուրգեն Կլոպը սխալվել է՝ փորձելով Լևանդովսկիին փոխարինել Ռոյսով և Իմոբիլեով:

«Բորուսիան» Ռոյսի և Իմոբիլեի համար վճարել է 29 մլն եվրո, մինչդեռ նրանք բացարձակ նման չեն Լևանդովսկիին և ունակ չեն փոխարինելու նրան: Այդ պատճառով հստակ կարելի է ասել, որ իրենց ձեռքբերումը չես համարի տրանսֆերային հաջող գործարք»,- Մատեուսի խոսքը մեջբերում է Bild-ը: