ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կրկին կոչ Է արել Վրաստանի իշխանություններին՝ գործուն միջոցներ ձեռնարկել եւ ցրել այն կասկածները, որ երկրի դատական համակարգն իբր օգտագործվում Է քաղաքական նպատակներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին հայտարարել Է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջ են Պսակին:
«Իհարկե, երբ միաժամանակ մի քանի հետաքննություն Է տարվում նախկին կառավարության անդամների եւ գործող ընդդիմադիրների նկատմամբ, դրանք լուրջ կասկածների տեղիք են տալիս քաղաքական հաշվեհարդարի հարցում: Կարեւոր Է, որ այդ ընկալումը բացառվի, եւ չպետք Է կասկածներ առաջացան, որ դատական համակարգն օգտագործվում Է քաղաքական նպատակներով»,-հայտարարել Է Պսակին մամուլի ասուլիսում:
Պետդեպարտամենտի ներկայացուցչուհին նաեւ մեկնաբանել Է Վրաստանի վարչապետի այն հայտարարությունը, որ երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը մնում Է անփոփոխ եւ ուղղված Է եվրաինտեգրմանն ու ժողովրդավարության զարգացմանը:
«Մենք լսեցինք վարչապետի մեկնաբանությունները, բայց փաստ Է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդդիմության նկատմամբ հետաքննությունը դարձյալ շարունակվում Է: Կարծում եմ՝ այս դեպքում, գործողություններն ավելի խոսուն են, քան հայտարարությունները»,-նշել Է Պսակին:
Պսակիի նախորդ հայտարարությունը հրապարակվել Էր նախօրյակին: Դրանում նա նույնպես կոչ Էր արել Վրաստանի իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել՝ ցրելու այն կասկածները, որ դատական համակարգն օգտագործվում Է քաղաքական նպատակներով», հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: