Երուսաղեմի Շուաֆատ ճամբարում նոյեմբերի 7-ին վերսկսվել են բախումները Պաղեստինի քաղաքացիների և իսրայելական ուժերի միջև: Ճամբարը գտնվում է Արևմտյան և Արևելյան Երուսաղեմների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսրայելի ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել հազարավոր պաղեստինցիների ուղղությամբ, ովքեր հանրահավաք էին կազմակերպել ուրբաթօրյա աղթոքից հետո' Ալ Աքսա մզկիթի մերձակայքում իրենք նկատմամբ իսրայելական գործողու թյունների դեմ:
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև բախումներից ավելի քան 20 արաբներ են տուժել:
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հորդանանի վարչապետ Աբդ Ալլահ ան Նուսսուրը նոյեմբերի 5-ին արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է Իսրայելից հետ կանչել իրենց երկրի դեսպանին: Հորդանանի արտգործնախարարութունը բողոքի ուղերձ է հղել ՄԱԿ-ին' իսրայելական գործողությունների վերաբերյալ: