Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում'ուրբաթօրյա աղոթքից առաջ իսրայելական իշխանությունների խիստ միջոցները անկարգությունների պատճառ են դարձել:
Ինչպես փոխանցում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, Իսրայելի իշխանությունները թույլ են տվել մզկիթ մտնել միայն 40 -ից բարձր հավատացյալներին: Ի պատասխան' երիտասարդները փորձել են հարձակվել ոստիկանական արգելափակող ջոկատների վրա, ինչի արդյունքում կրկին բախումներ են բռնկվել:
Բաբ-Ամուդում արցունքաբեր գազ է կիրառվել' ամբոխը ցրելու համար:
Հին քաղաքն ամբողջությամբ արգելափակված է:
Մզկիթի տարածքում իսրայելցի իրավապահների հետ շարունակվող բախումների հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ: