Հայաստանի իրավապահները հենց «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել մարդու առեւանգման մեջ կասկածվող 29-ամյա երիտասարդի:
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Ս.-ին, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 1-ին մասի մեղադրանքով: