Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 12.05-ին, բաժին են ներկայացել 1989թ. ծնված Ազիզ Ս.-ն, 1996թ. ծնված Մամե Մ.-ն և 1991թ. ծնված Արմեն Հ.-ն:
Բաժին ներկայացած երեք քաղաքացիներն էլ դեկտեմբերի 10-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով: