Երեկ «Սև հովազ» ջոկատի հիմնադիր հրամանատար Սմբատ Սրեյանի հարցազրույցն էի կարդում: Սմբատը ղարաբաղյան պատերազմի իրական նվիրյալներից մեկն է, համեստ ու առաքինի մի անձնավորություն, ով իր անցած ուղու մասին համեստորեն լռում է՝ հայրենիքին մատուցած ծառայությունը համարելով սրբազան պարտականություն, հոգու և սրտի կանչ: Սմբատը խախտել էր լռությունը, որովհետև այս օրերին ոմանք ցեխ են շպրտում ԵԿՄ-ի, նրա ղեկավարության, պատերազմում հերոսացած հրամանատարի, իր կյանքը վտանգած տղաների ուղղությամբ:

 

Սմբատի կարճ խոսքը կարդալուց հետո, մի քանի մտահոգությամբ ընթերցողի հետ կիսվելու ցանկություն առաջացավ:

 

Հատկապես Վազգեն Սարգսյանի եղերական մահից հետո, ոմանք սկսեցին զբաղվել պատերազմի պատմության սրբագրմամբ՝ բացարձակ դարձնելով իրենց ներդրումը, նսեմացնելով դիմացիններին, իրական հերոսներին: Նույնիսկ չգիտես՝ ում կարճ հիշողության կամ ինչի վրա են այս մարդիկ կառուցում իրենց «լեգենդները»:

 

Գնացեք Ղարաբաղ, ցանկացած արցախցու հարցրեք՝ ով է եղել Մանվել ԳրիգորյանըԿլսեք իրական լեգենդներ, ամբողջ գյուղերի ինքնապաշտպանության հերոսական պատմություններ ու անպայմանկլսեք նաև կշտամբանք, եթե հանկարծ փորձեք կասկածի տակ դնել գեներալի ավանդը պատերազմում:

 

Արդյո՞ք Մանվելին այսօր քննադատողները, նրա անվան վրա ստվեր գցողները չգիտեն այս ճշմարտությունները:

 

Անշուշտ գիտեն ու ինձանից, մյուսներից ավելի շատ, որովհետև այսօր «սոխակ» դարձած շատերը ժամանակին իրենց մարտական դիրքերում կատարել են հենց հրամանատար Մանվելի հրամանները, հազար անգամ փառաբանել են նրա անցած ուղին, հպարտացել են գեներալով: Այսօր այլ ժամանակներ են, ոմանք փորձում են պատերազմի պատմությունը «խմբագրել»՝ փաստերը գլխիվայր շուռ տալով, իրենց նորօրյա «տերերի» քաղաքական շահերին հագուրդ տալով, Տիրոջն ու իրական հերոսներին ուրանալով:


Ոչ ոք չի ասում՝ Ռուստամ Գասպարյանը ծառայություն չի ունեցել պատերազմում: Անշուշտ, ունեցել է ու դրա համար՝ փառք ու պատիվ նրան, բայց առնվազն տգեղ է, երբ մարդն այսօր սեփականում է «Սև հովազի» հրամանատարությունը՝ իր նորօրյա «տերերի» աչքին սեփական կշիռն արհեստականորեն ուռճացնելու, նրանց շվաքում «խոնարհ Մոսկա» դառնալու ու համապատասխան ծառայություն մատուցելու համար:

Նույնը վերաբերում է Ռուբեն Գևորգյանին, ում ամենամեծ ծառայությունը, թերևս, Սամվելի պես հերոս եղբայր ունենալն էԳևորգյանը շատ է սիրում Մանվելին քննադատել՝ շարքային երկրապահի դարդ ու ցավին անհաղորդ լինելու համար, թերևս մոռանալով, որ իր տան բարձր պարիսպներըվաղուց, շատ վաղուց հենց իրեն են կտրել այն իրականությունից, որ կոչվում է ֆիդայու չարքաշ առօրյաԵրկրապահի դռները, փառք աստծո, բաց են ու բաց կլինեն միշտ:

 

Մի մեծամտացեք ու մի փորձեք քողարկվել Վազգենի անվան ստվերում. դուք երբեք Վազգենի անմիջական շրջապատում չեք եղել: Հիշում եմ՝ 1999-ին ձեզանից մեկի մտքով անցել էր քաղավիացիայի պետ դառնալ, մինչև որ ստացավ Վազգենի միջնորդավորված հատու պատասխանը՝ իր տեղը ճանաչելու ու այդ պաշտոնը մոռանալու մասին:

 

Այսօր նոր «տեր» եք գտել, նրա մոտ «մոսկայություն» եք անում, Երկրապահի վարկաբեկման ու պառակտման գնով փորձում եք իրականություն դարձնել ձեր վաղեմի երազանքները: Որ մի քիչ էլիրականություն կորցնեք ու սրբություն ուրանաք՝ ձեր նոր «տերերին» Վազգենի տեղը կկարգեք, ձեզ էլ՝ Մանվելի: Չեմ զարմանա, որովհետև կես քայլն արդեն արել եք՝ ապերախտի հոգեբանությամբ գեներալին միֆ ու հեքիաթ ներկայացնելով:

 

Բայց ձեր նորօրյա «տերերը» ձեզանից շուտ են հասկանալու, որ «Մոսկա»-ներով հեղափոխություն չես անի ու, եթե մի օր որոշեն քաղաքական առևտրի «զոհասեղանին» ձեզ «նվիրաբերել», էլի Մանվելին եք ունենալու ձեր նեղ օրվա թիկունք:


Իրական հրամանատարն իր բարձրության վրա է ու կների ձեր մոլորությունը…



Սուրեն Սուրենյանց