Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը:
Գերմանիայում տեղի ունեցած 10 ռաունդանոց մենամարտում Կենտիկյանը միավորներով հաղթեց ճապոնուհի Նաոկո Ֆուդզիոկային:
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայուհին հաղթել է մրցավարների միանձնյա որոշմամբ՝ 97:93, 97:94, 96:94: