Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, նոյեմբերի 11-13-ը տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով:

 

Նոյեմբերի 10-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի ու ղեկցությամբ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգստյան արարողություն' ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների:

 

Եպիսկոպոսաց ժողովի բացման արարողությունը տեղի կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում: