«Հայբիզնեսբանկը» կրկին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային ծառատունկին:

 

Նոյեմբերի 8-ին Բանկի 15 աշխատակիցներն այս անգամ մոտ 60 տնկի տնկեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում գտնվող «Մալաթիա» պուրակում:

 

Նորաբաց պուրակում ծառեր տնկվեցին նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի կողմից:

 

Երևանի քաղաքապետն անձամբ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցներին մայրաքաղաքի կանաչապատմանը նպաստելու և թիմային աշխատանքով աջակացություն ցուցաբերելու համար:

 

Հիշեցնենք նաև, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցել է նաև նախորդ տարիներին կազմակերպաված ծառատունկներին, բացի դա Բանկի կողմից իրականացվել են Երևանի մի շարք հուշարձանների մաքրման աշխատանքներ, ինչպես նաև վերանորոգվել է Էրեբունի- Երևանի 2750-ամյակի անվան շատրվանային համալիրը:

 

«Հայբիզնեսբանկը» ողջունելով «Երևա´ն, իմ տուն» կարգախոսը, պատրաստ է մշտապես իր ներդրումն ունենալ մայրաքաղաքի շենացման գործում:

 

«Հայբիզնեսբանկի» աշխատակիցները համաքաղաքային ծառատունկին

«Հայբիզնեսբանկի» աշխատակիցները՝ համաքաղաքային ծառատունկին

Միասնական տնկարկում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Հայբիզնեսբանկի» աշխատակիցների կողմից

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ աշխատակիցները և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

«Հայբիզնեսբանկի» տնկարկը համաքաղաքային ծառատունկի ժամանակ

«Հայբիզնեսբանկի» աշխատակիցները համաքաղաքային ծառատունկին

Համաքաղաքային ծառատունկին