Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը հերքել է այն տեղեկությունները, թե գերմանական ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի ծառայություններով:
«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ռամոսը վերջերս երկարաձգել է պայմանագիրն աշխարհի ոչ վատագույն ակումբի հետ»,- Զամերի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: