Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին:
Մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական համաձայնության են եկել 29-ամյա ֆուտբոլիստի հետ. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան թիմը և Ռամոսը դեմ չեն պայմանագիրը երկարաձգել մինչև 2019թ.: Կողմերը, սակայն համաձայնության չեն գալիս աշխատավարձի վերաբերյալ: Իսպանիայի հավաքականի պաշտպանը ցանկանում է ստանալ տարեկան 10 մլն եվրո, իսկ մադրիդյան թիմը պատրաստ է առաջարկել առավելագույնը 8 մլն:
Հիշեցնենք, որ Ռամոսի գործող պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ավարտվում է 2017թ.: