Մադրիդի «Ռեալը» մտադիր է բողոքարկել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը Սերխիո Ռամոսի ստացած կարմիր քարտը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել Նեյմարի նկատմամբ կանոնների խախտման համար:
Հիշեցնենք, որ Կլասիկոն ավարտվեց կատալոնցիների հաղթանակով' 4:3 հաշվով: