«Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Տիտղոսի համար պայքարեցին «Փյունիկը» և «Միկան»:
Արամ Ոսկանյանի սաները պայքարում զիջեցին 3:1 հաշվով: «Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռազմիկ Հակոբյանը: Ֆուտբոլիստը մեկնարկից 4 րոպե անց բացեց հաշիվը, 11-րդ րոպեին «Միկան» պատասխան գոլը խփեց' նշանակաված 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ալեքսը:
32-րդ րոպեին Հակոբյանը երկրորդ անգամ աչքի ընկավ արդյունավետ հարվածով, իսկ 4 րոպե անց Սեզար Ռոմերոն հաշիվը դարձրեց 3:1: Հանդիպման 72-րդ րոպեին «Միկան» մնաց տասը հոգով' Մասիս Ոսկանյանի նկատմամբ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Արտակ Գրիգորյանը:
Արդյունքում՝ «Փյունիկը» 3-րդ տարին անընդմեջ նվաճում է գավաթը: